SELECTORNEWS
Загрузка...


17:27
21/05/2012

Թուրքական TRT հեռուստաընկերությունը սպառնում է դադարեցնել համագործակցությունը Euronews-ի հետ
17:20 | 24/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական TRT հեռուստաընկերության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել համագործակցությունը Euronews-ի հետ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Թուրքիան սպառնում է պատասխան միջոցներ կիրառել:

Ըստ տեղեկատվության՝ Ֆրանսիայի Սենատի կողմից օրենքի ընդունման նախօրիեն թուրքական TRT հեռուստաընկերության տնօրինությունը, որը Euronews հեռուստաալիքի բաժնետոմսերի 15,5 տոկոսի սեփականատերն է, հայտարարել է, որ կդադարացնի համագործակցությունը Euronews-ի հետ:

«Euronews-ից TRT-ի դուրս գալու մասին որոշումը դեռևս չի ընդունվել: Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ֆրանսիայում: Վերջնական որոշումը կախված է Ֆրանսիայից, ինչպես նաև Euronews ալիքի դիրքորոշումից: Հարկավոր է իմանալ, թե ինչպես Euronews-ը կարձագանքի Ֆրանսիայում ընդունված որոշմանը», - «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին ասել է TRT-ի մամուլի քարտուղար Բիրոլ Ուզունայը:

TRT-ն երեք տարի առաջ գնել է Ֆրանսիայում գտնվող միջազգային լրատվական ցանցի բաժնետոմսերի 15,5 տոկոսը: Այս համագործակցությունը թույլ տվեց Euronews-ին դուրս գալ թուրքական հեռարձակման տարածք:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»