ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտակա ժամանակներս Ֆրանսիան Ռուսաստանին կներկայացնի երկրորդ եվրոպական օղակի վերաբերյալ իր առաջարկությունները, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները։
«Խոսքն այն մասին է, որ Եվրամիության հետ մեկտեղ ևս մեկ օղակ ներկայացվի, որը կներկայացնի Ռուսաստանը, անշուշտ՝ Ուկրաինան, Թուրքիան»,- ասաց նախարարը։
«Կարելի է քննարկել ձևաչափը, կարելի է քննարկել կոնկրետ եզրակացությունները։ Մենք համապատասխան փաստաթղթեր կպատրաստենք, այժմ աշխատանք է տարվում, այդ փաստաթուղթն ամենամոտ ժամանակներս ռուսական կառավարություն կուղարկվի։ Մասնավորապես՝ արտգործնախարարին»,- հայտնեց Քուշները։
Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները Փարիզում մասնակցել են Անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի իններորդ նիստին։ -0-
