ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փարս գավառի Լար քաղաքից 65 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 28 կմ խորության վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա:-0-
