ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բարաք Օբաման երեքշաբթի Վաշինգտոնում բանակցություններ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի հետ, ՌԻԱ Նովոստիին են տեղեկացրել Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
«Սեպտեմբերի 7-ին նախագահը Սպիտակ տանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Նրանք կքննարկեն ՆԱՏՕ-ի դերը մեր (ԱՄՆ) շահերը Եվրոպայում և նրա սահմաներից դուրս ընդլայնելու հարցում, ինչպես նաև համագործակցությունը Աֆղանստանում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հանդիպման օրակարգում է նաև Լիսաբոնում նոյեմբերի 19-20-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի քննարկումը, որը նվիրված կլինի 21-րդ դարի մարտահրավերների պատրաստությանը:
Հանդիպումը կանցնի դաշնակիցների հետ անցկացվող խորհրդատվությունների շրջանակում:-0-
