ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թունիսի քաղաքներից մեկի ռեստորանում աշխատող Սուսա Հադիլ Բասիտը հրաժարվել է ընդունել անսպասելի «նվերը», որը սխալմամբ էին իր հաշվին փոխանցել։
Նադիլի խոսքերով, ինքը բանկ է գնացել և խնդրել իր հաշվին փոխանցել 120 դինար (90 դոլար): Սակայն հաջորդ օրը 120 մլն է հայտնաբերել հաշվի վրա։
«Բոլոր ծանոթներն ու բարեկամները խորհուրդ էին տալիս չհայտնել սխալմունքի մասին, բայց ես երկար տարիներ անձամբ ճանաչում եմ այդ բանկի աշխատակիցներին, նրանք բոլորն իմ ընկերներն են, և ես չեմ կարող նման անարդար կերպով վարվել իրենց հետ»,- պարզաբանել է չկայացած միլիոնատերը։
Չնայած ընտանիքը դեմ էր, Նադիլն անմիջապես գնաց բանկ և այնուամենայնիվ հայտնեց սխալմունքի մասին։ «Ես երբեք չեմ երազել հարստանալ, միլիոնատեր դառնալ, մանավանդ սեփական անձի հանդեպ հարգանքը կորցնելու գնով»,- բանկի ապշահար աշխատակիցներին հայտնել է Նադիլը։
Նա միայն խնդրել է, որ իր հաշվից «անհաշվելի միլիոններ»-ը հանելուց միայն իր 120 դինարը հաշվի առնել։
«Այդ դեպքում կինս կտխրի, քանի որ այդ գումարը նախատեսված է նրա ծննդյան համար նվեր գնելուն» - ասել է ճշտախոսը։ -0-
