SELECTORNEWS
Загрузка...



16:57
4/02/2012
ԱՄՆ-ի հայկական սփյուռքը ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
15:06 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է հինգշաբթի Շվեդիայի Ռիքսթագի (խորհրդարան) կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՀՀ-ի մամուլի ծառայությանը:

«Մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրների օրենսդիր մարմինները՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Շվեդիայի խորհրդարանը, հանդես եկան կոշտ դիրքորոշամբ, հակադրվեցին Թուրքիայի սպառնալիքներին՝ արդարացիորեն ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը», - մեջբերում է մամուլի ծառայությունը ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Արամ Ամպարյանի խոսքերը:

«Մենք ողջունում ենք շվեդ պատգամավորներին, մասնավորապես նրանց, ովքեր ձեռնոց նետեցին կուսակցական քաղաքականությանն ու արտաքին սպառնալիքներին և հայտարարեցին, որ ցեղասպանությունը պետք է դատապարտվի», - ասել է Ամպարյանը:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ միասին բանաձևը կոչ է անում նաև Շվեդիայի կառավարությանը համագործակցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ՝ մարդկության դեմ կատարված հանցագործության միջազգային ճանաչումը երաշխավորելու նպատակով:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»