ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայուհի Լիլիան Քեշիշյանը Ուրուգվայի զբոսաշրջության ու սպորտի փոխնախարար է դարձել, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Ուրուգվայի տուրիզմի և սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյի և փոխնախարարª մեր հայրենակից Լիլիան Քեշիշյանի նախօրեին տեղի ունեցած պաշտոնի ստանձման արարողությանը մասնակցել է Ուրուգվայում համատեղելիությամբ Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
«Նախարար Լեսկանոն իր խոսքում հատուկ ընդգծել է արարողությանը Հայաստանի դեսպանի և ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների ներկայության փաստը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-
