SELECTORNEWS
Загрузка...

09:42
9/02/2012
Грант Динк
Թուրքական հեռուստառադիոընկերությունը կփոխհատուցի Հրանտ Դինքի ընտանիքին հասցված վիրավորանքի համար
17:40 | 03/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հրանտ Դինքի ընտանիքը 20 հազ թուրքական լիրայի չափով փոխհատուցում կստանա թուրքական ТРТ հեռուստառադիոընկերությունից, հայտնում է Hürriyet Daily News ինտերնետ կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ վիրավորանք հասցնելու մասին Դինքի ընտանիքի հայցի հիման վրա ТРТ-ի, Bey Yapım ընկերության և քաղաքական գործիչ Օկկեշ Շենդիլերի դեմ քրեական գործ է հարուցվել:   

Դատավարությունն ավարտվել է անցյալ շաբաթ, մեղադրյալներին պարտավորեցրել են 20 հազ թուրքական լիրա վճարել որպես փոխհատուցում, հաղորդում է կայքը:

ТРТ-ին պարտավորեցրել են սպանված լրագրողի ընտանիքին փոխհատուցում վճարել 2008 թ.-ի դեկտեմբերին ցուցադրված փաստագրական ֆիլմի համար, որում Դինքին մեղադրում են 1978 թ.-ին Հարավային Թուրքիայում տեղի ունեցած ջարդերին մասնակցելու մեջ:

«Շահերի լաբիրինթոս» (Şahların Labirenti) վավերագրական ֆիլմը նվիրված է եղել 1978 թ.-ի դեպքերին, երբ թուրքական Կարամանրամաս նահանգնում ավելի քան 100 մարդ է մահացել տեղացի ալևիների ու սունիթների բախման հետևանքով: Որոշ ենթադրությունների համաձայնч բախման կազմակերպմանը մասնակցել են «ստվերային պետության» ներկայացուցիչները:

Կոտորածի ենթադրվող մեղավորներից մեկը՝ Օկկեշ Շենդիլերը, ֆիլմում հայտարարում է, որ Դինքը և որոշ ձախ կազմակերպություններ բախումների նախաձեռնող են եղել:

«Հրանտն իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց միջև եղբայրության ու բարեկամության հաստատմանը: Անթույլատրելի է, որ նրան նման կոտորածի պատասխանտու համարեն»,- ասել է Դինք ընտանիքի փաստաբան Ֆետիայ Սեթինը:

Ընտանիքը ստացված գումարը կնվիրաբերի Հրանտ Դինքի անվան հիմնադրամին:

«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։

Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»