Տեղեկանքներ
![]() |
![]() |
![]() |
20:09 04/12/2007 Երգչուհի (մեցո-սոպրանո), ՀԽՍՀ և ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Զառա Դոլուխանովան ծնվել է 1918թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում։ Աղջկական ազգանունը՝ Մակարյան։ Դոլուխանովան հինգ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուրի դասեր է վերցրել, իսկ տասնամյա հասակում ընդունվել է Կ.Ի.Իգումնովի անվան մանկական երաժշտական դպրոց։ Ուսման արդեն երրորդ տարում կատարել է Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի սոնատները, Բախի պրելյուդիաներն ու ֆուգաները։ 1933-1938թթ. նա ուսանել է Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի ջութակի դասարանում։ Չավարտելով տեխնիկումը՝ մեկնել է Երևան՝ անձնական բնույթի պատճառներով (ամուսնացել է)։



