ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի 21 ուղեգիր ունի, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Հայաստանն առաջիկա օլիմպիական խաղերում կներկայացնի յոթ ըմբիշ: Ազատ ոճում հանդես կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը:
Մայիսի վերջին տասնօրյակում միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը :
Երեսուներորդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Մեծ Բրիտանիայում հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: Լոնդոնն առաջին քաղաքն է, որտեղ օլիմպիական խաղերը երրորդ անգամ են անցկացվում:--0-
