SELECTORNEWS
00:39
26/07/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
День Победы
«ՀԿԵ»-ում տոնել են Հաղթանակի օրը
12:08 | 10/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:

Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում նշվում է որպես մեկ ընդհանուր տոն, որը միավորում է բոլոր ժողովուրդներին ու սերունդներին:

«Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում պայքարում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվեցին 6 հայկական դիվիզիաներ, որոնք հաղթահարեցին Կովկասից դեպի Բեռլին տանող դժվար ճանապարհը: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները: Պայքարի ժամանակ ցուցադրած խիզախության և արիության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի տարբեր շքանշաններով և մեդալներով: Իսկ գերագույն պարգևին՝  Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 106 հայ: Փառքի շքանշանի լիակատար ասպետ դարձել էին 27 հայ», - ասաց Վիկտոր Ռեբեցը:

ՀԿԵ-ի ղեկավարը նաև նշեց երկաթուղայինների մեծ ավանդը Հաղթանակում:
«Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն՝ զինվորներով, ռազմական տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով: 1941-1945 թթ. երկաթուղայինները վերականգնեցին 120 հազ. կիլոմետր գիծ, 13 հազ. փոքր և 3 հազ. խոշոր կամուրջ» - հավելեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը:

Միևնույն ժամանակ Ռեբեցը հիշեցրեց, որ Հայաստանում մայիսի 9-ը կրկնակի տոն է՝ Հանրապետութությունում նշվում է Շուշիի ազատագրման 20-ամյակը և ընդգծեց, որ բազմաթիվ երկաթուղայիններ մասնակցեցին նաև Արցախի ազատագրական պայքարում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազատամարտիկների այգում տեղի ունեցած հավաքից հետո վետերաններն ու ՀԿԵ-ի աշխատակիցները մեկնեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ, իսկ վետերանները նաև ճաշեցին զինվորական ճաշարանում:

Տոնի կապակցությամբ 61 վետերան-երկաթուղայինները, Արցախյան պատերազմի 142 մասնակից երկաթուղայինները և 6 զոհված ազատամարտիկների ընտանիքները ստացել են նյութական օգնություն՝ համապատասխանաբար 50 հազարական, 30 հազարական և 50 հազարական դրամի չափով:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել է ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»