ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /նովոստի-Արմենիա/. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի՝ IFES-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մայքլ Գետտոն ուրբաթ մրցանակներ են հանձնել «Վերջապես ընտրելու եմ» թեմայով գրված շարադրությունների մրցույթի հաղթողներին:
«Մրցույթը տևել է համարյա մեկ ամիս, և մենք ստացել ենք 47 աշխատանք, որոնցից 10-ն առավել ուշագրավ էին: Շարադրությունների հեղինակներն այն չափահաս քաղաքացիներն էին, ովքեր պետք է առաջին անգամ մասնակցեին ընտրությունների»,- ասաց Մուկուչյանը:
Լավագույն աշխատանքներ են ճանաչվել Նարե Սահակյանի և Երանուհի Մխոյանի շարադրությունները:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--
