SELECTORNEWS
04:32
29/07/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
галактика
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Մարիանյան իջվածքում գտնվելուց հետո պատրաստվում է տիեզերքում լինել
10:41 | 27/ 04/ 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, «Ավատարի» աշխատանքների ժամանակ լինելով Մարիանյան իջվածքում՝ Խաղաղ օվկիանոսի ամենախոր կետում, պատրաստվում է շարժվել հակառակ ուղղությամբ և տիեզերք թռչել, ուրբաթ հաղորդում է The Hollywood Reporter-ը:

«2000թ. ամառը ես անցկացրեցի Մոսկվայում՝ տիեզերք թռիչքի համար կենսաբժշկական պատրաստվածությամբ զբաղվելով, մարզվում էի ցենտրիֆուգով: Ես պատրաստվում է «Միր» կայան գնալ, քանի դեռ այն գործում էր: Դա երկար պատմություն է: Արդյունքում, ցավոք, ոչինչ չստացվեց, մասնավորապես, «Կոլումբիայի» աղետից հետո»,- ասել է ռեժիսորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թղթակցի ուղիղ հարցին, թե Քեմերոնն, այդուհանդերձ, պատրաստվու՞մ է տիեզերք թռչել, «Ավատարի» հեղինակը պատասխանել է. «Օ, այո, չէ՞ որ դա է ապագան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա Google-ի ստեղծողներից մեկի՝ Լարի Փեյջի հետ կմասնակցի Planetary Resources ընկերության աշխատանքին, որը մտադիր է օգտակար հանածոներ գտնել աստերոիդների վրա:

Քեմերոնը Չելենջերի անդունդում (Մարիանյան իջվածքի ամենախորը հատվածը՝ մոտ 11 հազար մետր) անցկացրել էր շուրջ վեց ժամ, որի ընթացքում նկարահանել է ստորջրյա աշխարհը: Միակ անգամը, երբ Մարիանյան իջվածքի հատակ մարդիկ են իջել՝ ԱՄՆ ՌԾՈՒ լեյտենանտ Դոն Ուոլշը և ֆրանսիացի հետազոտող Ժամ Պիկարը, եղել է Trieste բատիսկաֆով 1960 թվականին: Նրանք այնտեղ հայտնաբերել են ընդամենը վեց տեսակի կենդանի օրգանիզմներ, այդ թվում՝ տափակաձկան նման, մինչև 30 սանտիմետրի հասնող տափակ ձկներ:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»