SELECTORNEWS
Загрузка...


17:09
21/05/2012

Հայաստանում մեկնարկում է անապահով ընտանիքների երեխաների համար կրթության հասանելիությունը բարձրացնելու փորձնական ծրագիրը
14:37 | 02/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսված կրթության հասանելիության բարձրացման  փորձնական ծրագիրը:

«Փորձնական ծրագիրը նախատեսում է ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների 16-18 տարեկան անչափահասների կրթական կարիքների գնահատականի իրականացում՝ ՀՀ մարզերի և Երևանի վարչական շրջաններից մեկում»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ըստ նրա, ծրագիրը կիրականացվի սոցիալական ծառայությունների և զբաղվածության տարածքաին կենտրոնների կողմից, դրա իրականացման գործին նաև կմասնակցեն կրթության և գիտության նախարարությունը և մանկավարժական բուհերի կոնսորցիումում ընդգրկված ուսումնական հաստատությունները:

«Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ կտարվեն ծնողների հետ: Երեխաներին ուսուցիչներ կհատկացվեն՝ բուհերի լավագույն ուսանողներին և ասպիրանտներին»,- նշեց  նախարարը:

Բացի այդ, Գրիգորյանը տեղեկացրեց, որ անապահով ընտանիքների երեխաներին նախնական մասնագիտական, արհեստագործական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման հնարավորություն կընձեռվի: Նրանց նույնիսկ հնարավոր է աշխատանքի տեղավորման հետագա օգնության համար զբաղվածության կենտրոն ուղարկեն:

«Ծրագիրը կիրականացվի սոցիալական ծառայությունների մշտական վերահսկողության ներքո: Փորձնական ծրագրի արդյունքների ամփոփման ավարտից հետո ամբողջական նախագիծ կուղարկվի կառավարություն»,- ասել է Գրիգորյանը:
Կառավարությունը նաև հաստատել է երեխաների կարիքների գնահատման հարցաթերթերը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»