SELECTORNEWS
Загрузка...


17:08
21/05/2012

Հայաստանում ինքնասպանությունների թիվը կրճատվել է 13,3 տոկոսով՝ հասնելով 195-ի
18:59 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ինքնասպանությունների թիվը Հայաստանում վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2011 թվականին 2010 թվականի համեմատ կրճատվել է 13,3 տոկոսով և կազմել է 195 դեպք, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նշեց, որ 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպք, ինչը 9,3 տոկոսով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«2011 թվականի հունվարից դեկտեմբերին ինքնասպանության փորձերը, 2010 թվականի համեմատ, ավելացել են 23,3 տոկոսով՝ կազմելով 452 դեպք: Ինքնասպանություն կատարածների թվում գերակշռում են 30-65 տարեկան մարդիկ (55.4 %), ընդ որում՝ հիմնականում, տղամարդիկ»,- ասաց Կույումջյանը:

Ինքնասպանություն գործածների թվում գերակշռում են կենսաթոշակային տարիքի մարդիկ և գործազուրկները: Այսպես, 65 տարեկան և ավելի մեծ տարիքում ինքնասպանություն կատարածների թիվը կազմում է 23,1 տոկոս:
Միաժամանակ ինքնասպանության փորձեր են կատարել 30-65 տարեկան անձինք (47.3%) և 18-29 տարեկան (35.8%) մարդիկ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»