SELECTORNEWS
Загрузка...


17:07
21/05/2012

Коррупция
Հայաստանի բնակիչների մեծամասնությունը հաշտվել է կոռուպցիայի հետ. սոցհարցում
20:04 | 10/ 12/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սոցհարցման մասնակիցների մեծամասնությունը կոռուպցիան որպես բնական երևույթ է ընկալում և անհույս է համարում պայքարն այդ երևույթի դեմ, ասաց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նախաձեռնողական տվյալների և մեթոդաբանական կուրսերի ծրագրերի մասով ղեկավար Եվգենիա Պատուրյանը:

Սոցհարցումն անցկացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացում» ծրագրի շրջանակներում՝ 2010 թվականի նոյեմբերի 5-23-ը Հայաստանի ողջ տարածքում 1528 հարցվածների շրջանում:

«Հարցվածների 39 տոկոսը միանգամայն համաձայն է, որ կոռուպցիան նորմալ երևույթ է, 26 տոկոսը մասամբ են դրա հետ համաձայն, և միայն 13 տոկոսը բացարձակապես համաձայն չեն դրա հետ»,- ասաց Պատուրյանը: Միաժամանակ նա նշեց, որ բնակչության շրջանում տարեցտարի ավելանում է կոռուպցիան չընդունողների թիվը:

«Կա նաև հուսադրող գործոն՝ հարցվածների մեծ մասն ասել է, որ կաշառք չի տա բարոյական նկատառումներից /73 տոկոս/, սակայն միևնույն ժամանակ 77 տոկոսն ասել է, որ պատրաստ է կաշառք տալու, եթե այլ ելք չլինի: Բացի այդ, հարցվածների 36 տոկոսը պատրաստ է կաշառք ընդունել, «քանի որ բոլորն են վերցնում», իսկ 47 տոկոսը կհամաձայներ դրան գումարի պակասի պատճառով»,- ասաց նա:

Նախորդ տարիների համեմատ որպես առաջընթաց Պատուրյանը նշեց, որ կաշառքների շատ տեսակներ ավելի են սկսել ընկալվել բնակչության կողմից որպես այդպիսին: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»