ԱՊՀ նորություններ
![]() |
![]() |
![]() |
20:02 26/01/2012 ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկում է քրեական պատասխանատվություն կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց թույլտվության աշխատանքի են վերցնում միգրանտների և օթևան եմ տրամադրում: ՄԴԾ-ն կարծում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպիչները պետք է մինչև հինգ տարի ազատազրկման դատապարտվեն:
19:56 24/01/2012 ՌԴ ռազմաօդային ուժերի ավիացիան, այդ թվում՝ ՄիԳ-31ԲՄ կործանիչները, շուտով նորագույն տակտիկական հրթիռ կստանան, որը զգալիորեն կբարձրացնի ռուսական օդային նավատորմի մարտական ներուժը, երեքշաբթի «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության 10-ամյա արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Մոսկվայում հայտնել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:
19:18 24/01/2012 Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիները, գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովան, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան և թենիսիստ Մարիա Շարապովան ընդգրկվել են ԹՈՓ-100 սպորտային վարկանիշի ամենաազդեցիկ կանանց հնգյակում:



