SELECTORNEWS
Загрузка...

06:56
9/02/2012
Теракт во владикавказе
Վլադիկավկազի հայերը կօգնեն հայրենիք տեղափոխել պայթյունի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացու մարմինը
15:21 | 10/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վլադիկավկազում տեղի ունեցած պայթյունից հետևանքով զոհված ՀՀ քաղաքացի Արսեն Էլբակյանի մարմինը հայրենիք տեղափոխելուն օգնություն կցուցաբերի տեղի հայկական համայնքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

 «Այս խնդիրը կլուծվի տեղի հայկական համայնքի ուժերով»,- ասաց նա։

Սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ կայանած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում գործի է դրել 30-40 կիլոգրամ հզորություն ունեցող ռումբը:

Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ չհաշված մահապարտը: 137 մարդ վիրավորվել է, հիվանդանոցներում 121 մարդ է մնում:

Ինչպես ուրբաթ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացրեց՝ հղում անելով «Էրեբունի» հայկական սփյուռքի ներկայացուցչությանը, Էլբակյանի ընտանիքը խնդրում է  օգնություն  ցուցաբերել մարմինը հայրենիք տեղափոխելու հարցում։

Միաժամանակ ռուսական գործակալության հաղորդագրության համաձայն, քաղաքային գանձատունը կվճարի այն զոհվածների մարմինների տեղափոխման համար, «որոնք հուղարկավորման համար  անհրաժեշտ է հանրապետությունից դուրս տանել»։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»