SELECTORNEWS
Загрузка...

06:44
9/02/2012
ОДКБ
ՀԱՊԿ-ը ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու լրացուցիչ մեխանիզմներ է մշակում
12:46 | 09/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ ԱԽ աշխատակազմերի ներկայացուցիչները խորհրդակցությունների ժամանակ պաշտպանել են իրավանորմատիվային բազայի կատարելագործման և ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու լրացուցիչ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին առաջարկը, հինգշաբթի հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունը:

Խորհրդակցությունները տեղի են ունեցել երեքշաբթի՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի նախագահությամբ, որոնց նպատակն էր մշակել ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված ընդհանուր մոտեցումներ և քննարկել Կազմակերպության սահմանադիր և իրավանորմատիվային փաստաթղթերում համապատասխան փոփոփոխություններ կատարելու առաջարկները:

Խորհրդակցություններին մասնակցել են նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների լիիրավ ներկայացուցիչները:

«Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների մասին և առաջարկներ են ներկայացրել Կազմակերպության գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթերի սրբագրման կապակցությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ղազախստանի Հանրապետությունն առաջարկել է ապահովել այն հարցերի առաջնահերթ քննարկումը, որոնք կապված են Հավաքական անվտանգության պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հետ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք բխում են այդ լրացումների և փոփոխությունների կատարման անհրաժեշտությունից:

ՀԱՊԿ քարտուղարությունը ճգնաժամային արձագանքման փաստաթղթերի նախագծերի փաթեթ է պատրաստել, որն արդեն ներկայացվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների քննարկմանը:

Ամփոփվել է նաև այլ միջազգային կազմակերպություններում ճգնաժամային արձագանքման համակարգի մասին նյութը: ՀԱՊԿ անդամ-պետություններին ներկայացված ճգնաժամային արձագանքման մասին փաստաթղթերի փաթեթը կքննարկվի 2010 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք խորհրդակցությունների ժամանակ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»