ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության հինգերորդ համաժողովը կանցնի Մոսկվայում 2010 թ.-ի հոկտեմբերի 14-15-ը, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:
«Մոսկվայի հասարակական կապերի կոմիտեն կաջակցի միջոցառման պատրաստմանն ու անցկացմանը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ Մոսկվայի ՆԳԳՎ-ն կապահովի միջոցառման հասարակական անվտանգությունը, ինչպես նաև կվերահսկի տրանսպորտային հոսքերն ու համաժողովի անցկացման վայրում ավտոտրանսպորտի կայանատեղերը:
«Մոսկվայի տրանսպորտի և կապի դեպարտամենտն իր կողմից կազմակերպիչների նախնական հայցով անհրաժեշտ տրանսպորտ կհատկացնի», - ավելացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը:-0-
