SELECTORNEWS
Загрузка...

06:10
9/02/2012
Մոսկվայում դանակահարված ՀՀ չորս քաղաքացիներին հոսպիտալացրել են
14:46 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի չորս դանակահարված քաղաքացիներ երկուշաբթի տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, հանցագործություն կատարելու կասկածանքի տակ է նրանց 25-ամյա հայրենակցուհին, երեքշաբթի տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիի՝ իրավապահ մարմինների աղբյուրը։ 

«Նախօրեին 20։00-ի սահմաններում ՆԳԳՎ հերթապահ մասի «02» ծառայություն ահազանգ է ստացվել Դեգունինսկայա փողոցի թիվ 13 տանից լսվող օգնության ճիչերի մասին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանական հաշվարկը պարզել է, որ բնակարանում մի կին խոհանոցային դանակով տարբեր աստիճանի վնասվածքներ է հասցրել այնտեղ բնակվող Հայաստանի չորս քաղաքացիների»,- ասում է աղբյուրը։

Ըստ աղբյուրի, հանցագործության դրդապատճառները պարզվում են, ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։

Դեպքի վայրից առգրավվել է երկու խոհանոցային դանակ, նշում է աղբյուրը։ -0

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»