SELECTORNEWS
Загрузка...

06:33
9/02/2012
Шарль Азнавур
Ուկրաինացի լեռնագնաց Սերգեյ Կայֆաջյանը Պամիրում նվաճած գագաթը կոչել է հռչակավոր ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անունով, հաղորդում է Analitika.at.ua կայքը՝ հղում անելով FWNEWS-ին:
13:19 | 30/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինացի լեռնագնաց Սերգեյ Կայֆաջյանը Պամիրում նվաճած գագաթը կոչել է հռչակավոր ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անունով, հաղորդում է Analitika.at.ua կայքը՝ հղում անելով FWNEWS-ին:

Նվաճված գագաթը գտնվում է 5250 մետր բարձրության վրա և մինչև այժմ նվաճված չի եղել: Այժմ գագաթի վրա հուշատախտակ է տեղադրված՝ Շառլ Ազնավուրի պատկերով:

Հռչակավոր ֆրանսիացի երգիչը ծնվել է Փարիզում հայերի ընտանիքում, իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նա իր հեղինակած հարյուրավոր երգերով մտել է ֆրանսիական էստրադայի պատմության մեջ: Շառլ Ազնավուրը ճանաչվել է ХХ դարի լավագույն կատարող:

2009թ.-ի մայիսի 5-ից Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի և Ժնևում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնները:

2004թ.-ին Սերգեյը նվաճել է 5495 մետր բարձրություն ունեցող մեկ այլ գագաթ, որը ստացել է «Արմենիա» անունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»