SELECTORNEWS
Загрузка...

06:24
9/02/2012
Վրաստանի «Կրոնի մասին» նոր օրենքը պետք է հաշվի առնի բոլոր դավանանքների շահերը. Հայաստանում Վրաստանի դեսպան
18:04 | 11/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կրոնի մասին» նոր օրենքը, որի ուղղությամբ աշխատանքներն ընթանում են Վրաստանի խորհրդարանում, պետք է հաշվի առնի բոլոր դավանանքների շահերը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:

«Վրաստանը բազմէթնիկ և բազմադավան երկիր է, և օրենքը, որը կընդունվի, անպայման պետք է համապատասխանի ժողովրդավարական բոլոր չափանիշերին և համընդհանուր շահերին»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի մասին հարցին: --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»