ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բատիսկաֆը, որում գտնվում էր կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, վեր է բարձրացել Մարիանյան իջվածքի հատակ սուզվելուց հետո, հաղորդում է Ասոշիեյթրդ Փրես գործակալությունը:
Ռեժիսորը Չելենջերի անդունդում (Մարիանյան իջվածքի ամենախորը հատվածը՝ մոտ 11 հազար մետր) անցկացրել է շուրջ վեց ժամ, որի ընթացքում նկարահանել է ստորջրյա աշխարհը: Ստորջրյա ճանապարհորդության արդյունքում National Geographic-ի հետ համատեղ նախատեսվում է ջրասուզման մասին ֆիլմ նկարահանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միակ անգամը, երբ Մարիանյան իջվածքի հատակ մարդիկ են իջել՝ ԱՄՆ ՌԾՈՒ լեյտենանտ Դոն Ուոլշը և ֆևանսիացի հետազոտող Ժամ Պիկարը, եղել է Trieste բատիսկաֆով 1960 թվականին: Նրանք այնտեղ հայտնաբերել են ընդամենը վեց տեսակի կենդանի օրգանիզմներ, այդ թվում՝ տափակաձկան նման, մինչև 30 սանտիմետր հասնող տափակ ձկներ:
Քեմերոնը հայտնի է «Տերմինատոր» (1-ին և 2-րդ մասեր), «Անդունդ», «Տիտանիկ», «Ավատար» և «Օտարները» ֆիլմերով: -0-
