ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստ-Արմենիա/. Իրանը մտադիր է հաջորդ երեք տարվա ընթացքում Անտարկտիկայում մշտական գիտահետազոտական բազա բացել, հաղորդում է ISNA գործակալությունը:
Իրանի օվկիանոսագիտության ազգային ինստիտուտի տնօրեն-ղեկավար Վահիդ Չեգինիի (Vahid Chegini) խոսքերով՝ Հարավային բևեռը նվաճելու համար կկառուցվեն հետազոտական և տրանսպորտային սառցահատեր, կմշակվեն սառցաժայռերը քարշակելու տեխնոլոգիաներ, կստեղծվի հագուստ ցուրտ պայմաններում աշխատելու, սառույցը հորատելու համար, ինչպես նաև կիրականացվեն այլ աշխատանքներ:
Չեգինին նաև նշել է, որ Անտարկտիկայում գիտական բազայի կառուցումը կընթանա վեց հիմնական փուլով: Դրանցից առաջինը կդառնա Անտարկտիկայի ուսումնասիրության ազգային կենտրոնի ստեղծումը, որը կզբաղվի սառցե մայրցամաքի նվաճման իրավաբանական, քաղաքական, տնտեսական, ռազմական և գիտական ոլորտների ուսումնասիրմամբ:-0-
