SELECTORNEWS
04:16
26/10/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
Ереван
Հայաստանի նախընտրական արշավի մասնակից կուսակցությունները հերթական անգամ հրաժարվեցին քննարկումներից Civilitas հիմնադրամում
19:59 | 10/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. The Civilitas Foundation կազմակերպությունը հինգշաբթի հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպել, որին հրավիրված էին Հայաստանի նախընտրական արշավի մասնակից բոլոր կուսակցությունները, սակայն նրանք հերթական անգամ հրաժարվեցին մասնակցությունից:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, ըստ բոլոր ընտրատարածքներից ստացված նախնական տվյալների՝ խորհրդարան է մտնում 5 կուսակցություն և մեկ դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝   44,05%-ով (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»՝ 30,20% (454 684), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք)՝ 7,10% (106 910), «Ժառանգությունը»՝ 5,79%-ը (87 095), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 5,73% (86 296), «Օրինաց երկիրը»՝ 5,49% (82 690):

«Կուսակցությունները լռության օր, շաբաթ կամ ամիս են հայտարարել, թերևս, քանի դեռ չեն կազմավորվել նրանց խմբակցությունները»,- ասաց հանդիպման վարող, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Քաղաքական ուժերի բացակայող ներկայացուցիչների փոխարեն միջոցառման կազմակերպիչները հրավիրել էին քաղաքական ակտիվիստների, որոնք էլ կիսեցին իրենց տպավորությունները անցած ընտրությունների մասին: --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»