ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարան է մտնում հինգ կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրիանց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները՝ ըստ exit-poll-ի տվյալների, որն իրականացրել է Gallup International Association-ը:
Ըստ ժամը 18:00-ի տվյալների՝ ՀՀԿ-ն կստանա 44,44%, ԲՀԿ-՝ն 28,81%, ՀԱԿ-ը– 6,33%, ՕԵ-ն՝ 6,16%, Ժառանգությունը՝ 5,92%, ՀՅԴ-ն՝ 5,18%: exit-poll-I տվյալներով՝ Դեմկուսը կստանա 0,51%, Կոմկուսը՝ 2,2%, Միավորված հայերը՝ 0,45%:
Exit-poll-ն իրականացվել է 131 ըտնրատեղամասում, դրան մասնակցել է 20 հազ. մարդ:
«Կարելի է արդեն վստահաբար ասել, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջատարներն են և անցնում են խորհրդարան, ինչ վերաբերում է ՀԱԿ դաշինքին, Ժառանգություն, ՕԵ. ՀՅԴ կուսակցություններին, ապա հարցվածների 40%-ը, որոնք հրաժարվել են պատասխանել Exit-poll-ի հարցերին, կարող են զգալիորեն ազդել այդ կուսակցությունների արդյունքների վրա»,- «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը: ՀԱԿ-ը միակ դաշինքն է, այդ պատճառով պետք է հավաքի ձայների 7 տոկոսը:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բոլոր՝ 1982 ընտրատեղամասերը փակվել են ժամը 20.00-ին:
Վերջին՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն. 300 հազ. 117 մարդ՝ ընտրողների 51,53%-ը:
--0--