SELECTORNEWS
05:39
1/08/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
Телефон
Հայաստանի Ոստիկանության «թեժ գծին» ընտրախախտման մասին 23 հաղորդագրություն է ստացվել
19:58 | 06/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանության «թեժ գծին» խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտման մասին 23 հաղորդագրություն  է ստացվել, հաղորդվում է Ոստիկանության կայքում:

Հաղորդագրությունները վերաբերում են ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումներին, խուլիգանական գործողություններին, քվեաթերթիկների պակասին, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելուն, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության և այլ խախտումներին:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Կիրակի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացվում են ԱԺ ընտրությունները: Քվեարկությունն ընթանում է 1982 ընտրատեղամասերում և  կշարունակվի մինչև 20:00-ն:

ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»