ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրահավաքը մեկնարկել է Հանրապետության հրապարակում:
Ելույթ են ունեցել հայ էստրադայի աստղերը:
Հավաքի ընթացքում ելույթ կունենա ՀՀ նախագահը: Նրա ելույթը ուղիղ եթերում կհեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--
