ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր բացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը:
Ինչպես բացման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մամուլի կենտրոնը թույլ կտա ավելի մանրամասն լուսաբանել ԱԺ ընտրությունները:
«Մամուլի կենտրոնը կաշխատի ողջ օրվա ընթացքում և հանրությանը հավաստի տեղեկատվություն կներկայացնի»,- ասաց Մուկուչյանը:
Մամուլի կենտրոնի բացման ժամանակ ներկայացվեց նաև ԿԸՀ-ի թարմացված կայքէջը՝ www.elections.am:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--
