SELECTORNEWS
01:55
24/11/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
Президент Франции Николя Саркози
Սարկոզին հաստատում է հունիսին Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի նոր տեքստ ներկայացնելու պատրաստակամությունը
16:38 | 03/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատեց իր մտադրությունը՝ հունիսին Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի նոր տեքստ ներկայացնելու մասին, հաղորդում է Nouvelles d`Arménie հրատարակությունը:

Հրատարակության համաձայն՝ այդ մասին Սարկոզին հայտարարել է երկու առանձին նամակներում՝ հասցեագրված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովսիյանին և խորհրդի համանախագահ Արա Թոռանյանին:

Նամակներում Սարկոզին, մասնավորապես, հավաստում է, որ Ֆրանսիայի անունից շարունակելու է իր պայքարը՝ «հայերին վերաբերող արդարության և ճշմարտության համար»:

«Ապրիլի 24-ին ես ներկա էի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ես ուրախ էի այդ առիթով ձեզ հետ հանդիպելու համար և ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզանից հրավերքի համար»,- նշեց նա:

«Ինչպես ես արդեն ասել եմ Երևանում, երբ դուք ուղեկցում էիք ինձ պետական այցի ժամանակ, հետո նաև Արսեն Չաքարյանին Պատվո լեգեոնի սպայի կոչման շնորհման ժամանակ, հայ ժողովուրդը մի ամբողջ ազգ ոչնչացնելու առաջին ծրագրված արշավի զոհն է դարձել: Հայ փախստականները մեր երկրում դարձան նրա նվիրված զավակները, իրենց հերթին՝ երկրին տվեցին շատ բան, այդ թվում՝ իրենց մշակույթի հարստության շնորհիվ»,- ասվում է Սարկոզիի նամակներում:

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի համար պատիվ էր հալածյալ հայերին ընդունելը:

«Այսօր մեր երկրի համար պատիվ է ցեղասպանության ճանաչման համար պայքարելը: Այդ արարողությունն ինձ թույլ տվեց հիշեցնել իմ հանդիսավոր պարտավորության մասին՝ անցկացնել օրենքը, որը սատարում է ցեղասպանության ճանաչմանը և քրեականացնում է դրա մերժումը: Հարգելով Սահմանադրական խորհրդի որոշումը՝ ես, այդուհանդերձ, ցանկանում եմ, որպեսզի նոր տեքստը մտցվեի խորհրդարան արդեն հունիսին»,- հայտարարել է նախագահը:

Հունվարի վերջին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը քրեական պատիժ էր նախատեսում օրենքով ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար:  Փաստաթուղթը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Սակայն գերագույն վերահսկիչ ատյանը՝ Սահմանադրական խորհուրդը, այդ օրենքը ոչ սահմանադրական է համարել՝ պարզաբանելով, որ այն «ոտնձգություն է խոսքի ազատության և հաղորդակցության նկատմամբ»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ որպես օրենքի նախաձեռնող, արդեն հանձնարարել է կառավարությանն օրենքի նոր տեքստ պատրաստել:  -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»