SELECTORNEWS
07:16
28/08/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
Эдвард Налбандян
Նալբանդյանը չի հավատում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հնարավոր հակահայկական նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն
15:30 | 04/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացրած որևէ հակահայկական նախաձեռնություն չի կարող հաջողություն ունենալ:

«Ադրբեջանը կարող է հակահայկական ջանքեր նախաձեռնել ՄԱԿ-ի ԱԽ նախագահության ժամանակահատվածում, սակայն մենք պետք է իրատես լինենք, քանի որ ԱԽ հիմնական անդամներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- ուրբաթ իր ուրուգվայցի գործընկերոջ՝ Լուիս Ալմագրոյի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:
Նախարարն ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ բանակցությունների միակ ճիշտ ձևաչափը Մինսկի խումբն է:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահներն այս հարցի վերաբերյալ հայտարարություններ են արել Ակվիլում, Մուսկոկում ու Դովիլում, և Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ներկայացված առաջարկությունների հիման վրա: Իսկ ահա Ադրբեջանը հրաժարվում է»,- ավելացրեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

 

 

 

 

 


 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»