ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում մարդկանց օձի խայթելու 14 դեպք է արձանագրվել, «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության փոխնախարար Ալեն Պողոսյանը:
Ըստ նրա՝ երկուս դեպքը մահացու ելք է ունեցել՝ ԼՂՀ Շուշիի և Շահումյանի շրջաններում երկու երեխա է զոհվել:
Թերթի հարցին, թե ինչու՞ չի հաջողվել փրկել այդ երեխաներին, ի պատասխան Պողոսյանը հայտնեց, որ բոլոր համապատասխան բժշկական միջոցառումները ձեռնարկվել էին, սակայն խայթոցի տեղի և թույնի կոնցենտրացիայի հետ կապված բարդություններ են առաջացել: -0-
