ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ի տարբերություն անցած օրերի, համեմատաբար նվազել են, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Տեղեկատվության համաձայն՝ հակառակորդը հրազենից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից 27 անգամ կրակ է բացել Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերի վրա:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է:-0-
