ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողներ խախտել են հրադադարի ռեժիմը։
Հաղորդագրության համաձայն, հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում։
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից, դիպուկային հրացանից կրակ է բաց թողել Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ օգտագործելով 1015 փամփուշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։-0-
