ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի վեցին ստորագրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ -0-
