SELECTORNEWS
Загрузка...



16:58
4/02/2012
Ашот Гулян
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության. ԼՂՀ ԱԺ խոսնակ
14:20 | 12/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի կարգավորումն անհնար է առանց բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի, լրագրողներին ուրբաթ ասաց ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշի հետ հանդիպումից հետո:

«Բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությունը թույլ կտա նրան անմիջապես ներկայացնել սեփական դիրքորոշումն ու հուզող հարցերը: ԼՂՀ իշխանությունները պետք է հնարավորություն ունենան անմիջապես ներկայացնել իրենց տեսակետը ԵԱՀԿ Մինսկի խմբին», - ասաց Ղուլյանը:

Միաժամանակ ԼՂՀ ԱԺ խոսնակն ավելացրեց, որ դժվար է պնդել, թե բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը կարագացնի կարգավորման գործընթացը:

«Մենք միայն պնդում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է վերադառնա ԵԱՀԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերի շրջանակների մեջ», - ընդգծեց Ղուլյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»