SELECTORNEWS
Загрузка...

11:10
9/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
20:01 | 11/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի հայտնում է Ադրբեջանի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն` մարտի 10-ի լույս 11-ի գիշերը և այսօրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Կարախանբեյլի, Սեյսուլան, Թալիշ և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»