ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Բելառուսի ազգային անվտանգության խորհուրդների միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագիր կստորագրվի ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ Բելառուս կատարած այցի ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին խորհրդի մամուլի ծառայությունից:
Չորեքշաբթի մեկնարկող պաշտոնական այցի ընթացքում Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցևի հետ, որին կհետևի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը-0-
