SELECTORNEWS
Загрузка...


16:16
21/05/2012

Хакеры
Հաքերների գրոհները շարունակվում են. Գրոհի է ենթարկվել տասներեք կայք. փորձագետ
13:08 | 31/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կայքերի վրա գրոհները շարունակվում են, telecom.arka.am պորտալին է հայտնել տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

«Այս պահին հայտնի են 13 կայքեր, որոնք կոտրել է  «Dr-x» անվան տակ հանդես եկող  հաքերների խումբը»,- հայտնել է Մարտիրոսյանը:

Նշված կայքերի թվում են մի շարք բուհերի ու քաղաքական կազմավորումների կայքերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ գլխավոր խնդիրն այն հոսթինգն է, որի վրա տեղադրված են կայքերը:

Բլոգերը նշեց նաև, որ դեռ չի կարելի որոշել հայկական կայքերի վրա գրոհած հաքերների կամ հաքերների խմբի ազգային պատկանելությունը:

«Հաքերների թողած ստորագրությամբ ազգային պատկանելություն կամ քարոզչություն չի երևում: Մենք սովոր ենք, որ հայկական կայքերը ադրբեջանական կամ թուրքական հաքերների գրոհին են ենթարկվում, սակայն այս պահին որևէ նույնություն չի երևում»,- ասաց Մարտիրոսյանը:--0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»