SELECTORNEWS
Загрузка...

17:53
9/02/2012
Վլադիկավկազում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է մահացել
13:56 | 09/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է մահացել, վիրավորների թիվը «չափազանց շատ» է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Հյուսիսային Օսեթիայի Դատախազությանն առընթեր հետաքննական կոմիտեի հետաքննչական վարչության ներկայացուցիչը: Մեծ թվով վիրավորների մասին են խոսում նաև շուկայի մոտ գտնվող միլիցիոներները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, միլիցիայի աշխատակիցները մարդկանց տանում են, որքան հնարավոր է, շուկայից հեռու՝ բացատրելով, որ հնարավոր է՝ նաև երկրորդ պայթյուն լինի: Շուկայի վրա ծուխ է տարածվել:

Վերջին տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել շուկայի կենտրոնական մուտքի մոտ: Ավտոմեքենա է պայթել: Այս շուկան Վլադիկավկազի ամենամարդաշատ վայրերից է:

1999թ. մարտին այդ շուկայում, որոշ տվյալներով, համարյա նույն տեղում արդեն իրականացվել էր ահաբեկչություն: Պայթյունի հետևանքով մահացել էր 50, վիրավորվել ավելի քան 300 հոգի:

2008թ. նոյեմբերին շուկայի մոտ գտնվող կանգառում երթուղային տաքսի էր պայթել: Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկել էր մահապարտ-ահաբեկչուհին: Պայթյունի հետևանքով մահացել էր 12 (ներառյալ՝ ահաբեկիչը), տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել շուրջ 40 հոգի:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»