SELECTORNEWS
Загрузка...

17:53
9/02/2012
Сергей Минасян
Ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի երկարացումն ամրապնդել է Ղարաբաղում պատերազմ չսկսելու երաշխիքը
17:50 | 26/ 08/ 2010

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Պրն Մինասյան, Դմիտրի Մեդվեդևը Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո խոսում էր այն մասին, որ Ղրղզստանի իրադարձության դասերը դրդում են կազմակերպության անդամ երկրներին առավել արդյունավետ դարձնել որոշումներ ընդունելու մեխանիզմները: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փոփոխություններ կմշակվեն ու կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովին:

Ս. Մինասյան. Երբ խոսվում է Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, դա հենց այն դեպքն է, երբ միշտ չէ, որ համանմանությունները կարելի է լիովին վերագրել մեր տարածաշրջանին: Խնդիրն այն է, որ Ղրղզստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացում էր, ոչ թե արտաքին ագրեսիա՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի կողմից:

Այդ պատճառով հայելային համանմանություն չինել չի կարող, և հաճախ այն մեկնաբանությունները, որոնք վստահեցնում են, թե Ղրղզստանի իրադարձությունները ՀԱՊԿ-ի կայացած չլինելու օրինակ են, չեն դիմանում քննադատությանն այն առումով, որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որը ստեղծվել և գործում է գերազանցապես արտաքին ռազմական ագրեսիայի դեմ: Արտաքին ագրեսիայի դեմ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն տեսականորեն կարող էր լինել 2008թ.-ի օգոստոսին (Վրաստանի հնգօրյա պատերազմը. «Նովոստի-Արմենիա»), սակայն չեմ կարծում, որ այդ պահին Ռուսաստանն ուներ Տաջիկստանի, Ղազախստանի կամ դաշինքի մեկ այլ երկրի օգնության կարիքը:

Ամեն դեպքում ինձ թվում է, որ որոշ ֆորսմաժորային կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում որոշումներ ընդունելու նոր ալգորիթմ պետք է մշակել: Մի կողմից կա ԱԱՀՈՒ ձևաչափը, սակայն պետք է նաև փոխադարձ պաշտպանության մասին դրույթների իրականացման ալգորիթմ մշակել, որը կկարողանա արագ գործել ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվելուց հետո: Կարծում եմ, որ հենց այդ հարցերը կքննարկվեն գագաթնաժողովի ժամանակ, և դրանց շուրջ էլ ՀԱՊԿ քարտուղարությունը նոր փոփոխություններ ու լրացումներ կկատարի:

«Նովոստի-Արմենիա». Ռուսական ռազմակայանի ներկայությունը երկարաձգելու մասին համաձայնագրի ստորագրումն ի՞նչ կտա տարածաշրջանի երկրներին:

Ս. Մինասյան. Ի տարբերություն Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողությունների մասին փաստաթղթի նախորդ խմբագրման, ռուսական ռազմակայանները կկիրառվեն ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանների տարածքում: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերի ներկայություն ու տեղակայում կարող է լինել նաև Հայաստանի արևելյան սահմաններին, օրինակ՝ ադրբեջանական կամ նախիջևանյան ուղղությամբ:

Բացի այդ, բազմաթիվ անգամ ընդգծվել է նաև ռազմատեխնիկական կողմը, որ Հայաստանը ժամանակակից սպառազինություն կստանա սեփական տարածքում ռուսական ռազմակայան ունենալու և գործելու հաշվին:

Գլխավորը, որ կստանա Ռուսաստանն այս առումով, մեր տարածաշրջանի «վաղվա օրվա մեջ» վստահություն ունենալն է: Ռուսաստանը ջանում է առավելագույնս օգտագործել բարենպաստ քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել էր տարածաշրջանում հնգօրյա պատերազմից հետո, ինչպես նաև նրանից, որ մեր տարածաշրջանը և հենց հետխորհրդային տարածքը վերջին ժամանակներում կարծես դուրս են եկել Միացյալ Նահանգների կամ Եվրամիության բարձրագույն ուշադրությունից: Ռուսաստանը ջանում է օգտագործել դա:

Շատ դեպքում, այդ պայմանագրի երկարացումը Ռուսաստանի մտադրությունն է՝ առավելագույնը քամել առկա իրավիճակից: Այն, որ երկարացումը տեղի ունեցավ հենց հիմա, Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակն օգտագործելու փորձ է: Հարց է, թե նման բարենպաստ իրավիճակ կարող է լինել տարածաշրջանում երեք, հինգ կամ վեց տարի հետո:

Ռուսաստանում հասկանում են նաև, որ ռուսական ռազմակայանի գործելու ժամկետները ուղղակիորեն կապված են ֆորսմաժորային իրավիճակների դեպքում արձագանքելու կարողություններին: Չնայած պայմանագրում 49-ամյա ժամկետ է նշվել, ակնհայտ է, որ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում եթե կայանը կամ Ռուսաստանը լիովին չկատարեն իրենց ռազմաքաղաքական պարտավորությունները Հայաստանի առջև, ապա լիովին կարող են ուժի մեջ մտնել 1995թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի 27 հոդվածի դրույթները, որոնք նախատեսում են Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայումը դադարեցնելու հնարավոր կարգը:

Քանի որ 1995թ.-ին, ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո,  ռուսական ռազմակայան տեղակայելու՝ Հայաստանի համաձայնությունը ստանալու գլխավոր փաստարկը եղել է Ռուսաստանի կողմից Հայաստանի ռազմական անվտանգությունը ապահովելու հստակ մեխանիզմներ ու երաշխիքներ ստանալը: Եթե հանկարծ դա տեղի չունենա, ապա կորչում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գոյության փաստը: Սակայն ես վստահ եմ, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին գիտակցում է իր պարտավորությունները և շատ լրջորեն է վերաբերվում իր դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններին: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով է ռուսական կողմը վերջին ժամանակներում սկսել ավելի ու ավելի խիստ հայտարարություններ անել տարածաշրջանում ռազմական գործողություններ չթույլատրելու մասին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, հասկանալի է, որ բոլոր նրանք մեծ խանդավառությամբ են մոտեցել այս փոփոխություններին, քանի որ մի կողմի համար, հասկանալի հոգեբանական պատճառներով, այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի հետո, մտահոգություն է առաջացնում: Խոսքը Վրաստանի մասին է:

Իսկ մյուս երկրի՝ Ադրբեջանի դեպքում, կարծում եմ, որ սա մեծ հիասթափություն կլինի, և դա երևան է գալիս մամուլում և ադրբեջանական քաղաքական գործիչների ելույթներում, քանի որ Ռուսաստանը, փաստացիորեն, հանդես է գալիս որպես  ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ չսկսելու առավել հստակ երաշխավոր: Կարծում եմ, որ  Ադրբեջանի համար սա շատ տհաճ փաստ է, և հիմա ադրբեջանական պաշտոնական անձինք հնարավորության դեպքում կփորձեն ընտրել բառերը և, ինչպես Մեդվեդևն ասաց, չափից դուրս «զգացմունքային հայտարարություններ» չանել: Պարզ է՝ ինչի մասին է խոսքը:

«Նովոստի-Արմենիա». Իրանը կամ Թուրքիան արձագանքե՞լ են ռազմակայանի մասին պայմանագրի երկարացմանը:

Ս.Մինասյան. Ես չեմ հետևել իրանական մամուլի արձագանքներին, սակայն ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, չեմ կարծում, թե Իրանը դեմ կլիներ այդ փաստին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Գյուլի վերջին այցը Ադրբեջան և մեր տարածաշրջանում որոշակի լարվածություն կամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակադրություն մտցնելուց հեռու մնալու նրա փորձերը խոսում են այն մասին, որ Թուրքիան առավելագույնս շահագրգռված չէ Ռուսաստանի հետ դիմադրության նոր պտույտով:

Հասկանալի է, որ Թուրքիային այնքան էլ հաճելի չէ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը, սակայն մյուս կողմից, ես կարծում եմ, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի նոր առճակատումով: Դժվար թե հնարավոր լինի հաստատել, թե նա շահագրգռված է մեր տարածաշրջանում ինչ-որ հետագա քայլեր կատարելով՝ որպես պատասխան այդ պայմանագրին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»