SELECTORNEWS
Загрузка...

17:54
9/02/2012
генерал-майор Гайк  Котанджян
Ալիևի ռազմական սադրանքը սինքրոնացված է Մեդվեդևի խաղաղարար նախաձեռնության հետ
15:02 | 21/ 06/ 2010

 

«Նովոստի-Արմենիա» - Դոկտոր Քոթանջյանի, ինչպե՞ս կհարաբերակցեիք Սանկտ Պետերբուրգից Իլհամ Ալիևի հեռանալը՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից անմիջապես հետո և ադրբեջանցի զինծառայողների կողմից Ղարաբաղի շփման գծի դիվերսիոն խախտումը:

Քոթանջյան – Նախագահ Իլհամ Ալիևը հապշտապ լքեց Սանկտ Պետերբուրգը՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՌԴ նախագահի կողմից նախաձեռնած նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, որպեսզի, գտնվելով Ռուսաստանի տարածքում՝ չպատասխանի ռազմական սադրանքի մասին հարցերին, որը կազմակերպվել էր նրա իսկ հանձնարարությամբ շփման գծում երեք պետությունների նախագահների հանդիպումից հաշված ժամեր անց: Ադրբեջանում գործող սուլթանական տիպի ռեժիմը բացառում է նմանատիպ ռազմական սադրանքի չարտոնված լինելը, առավել ևս՝ ՌԴ նախագահի նպատակային խաղաղարար նախաձեռնության հետ կապված:

Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական զինված սադրանքը սինքրոնացված է ոչ միայն նախագահ Մեդվեդևի պետերբուրգյան խաղաղ նախաձեռնության, այլև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի հետ, որը վերջերս Բաքու էր բերել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը, որում ևս նշվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գերակայությունը:

Ադրբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ նման արհամարհական վերաբերմունք է դրսևորում ՌԴ նախագահի խաղաղ նախաձեռնությունների նկատմամբ: Մոտավորապես մեկ տարի առաջ հասարակության ուշադրությունը սևեռված էր Չաթմ Հաուսում Ադրբեջանի նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսել Ղարաբաղը հետ բերելու համար, այս հայտարարությունը հակասում էր դրանից առաջ նրա կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրին, որի նախաձեռնության հեղինակը նախագահ Մեդվեդևն էր:

«Նովոստի-Արմենիա» - Պարոն գեներալ, Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն են այն բանի հեռանկարները, որ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները կվերաճեն նոր պատերազմի:

Քոթանջյան – Հաշվի առնելով համաշխարհային հանրության մոտ որևէ լուրջ հակազդեցության բացակայությունը ԵՍԶՈՒ-ի սահմանները բազմիցս գերազանցող Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքի նկատմամբ` չի կարելի բացառել այն փաստը, որ նախագահ Ալիևի ռևանշային կոչերն ու նրա ղեկավարությամբ նյութվող զինված սադրանքները կարող են Ղարաբաղում նոր պատերազմի վերածվել: Տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա նման քաղաքականության կործանարար ազդեցությունը ակնհայտ է Վրաստանում տեղի ունեցած հայտնի ողբերգական իրադարձությունների օրինակով:

«Նովոստի-Արմենիա» - Բրյուսելում նախագահ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ Երևանն ունի մի զենք, որին կարող են նախանձել Հայաստանին չափերով մի քանի  անգամ գերազանցող երկրները: Ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի հակազդեցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում նոր պատերազմի վերսկսման դեպքում:

ՔոթանջյանՁեր հարցին պատասխանելու համար նպատակահարմար կլինի սովորական սպառազինությամբ պատերազմի նկատմամբ կիրառել «սառը պատերազմի» տարիներին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Մակնամարի մշակած մոտեցումը:  Այս մոտեցումը հիմք հանդիսացավ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց կողմից ղեկավարվող ռազմական բլոկերի զսպման ռազմավարության ձևավորման համար` ետ պահելով նրանց ջերմամիջուկային պատերազմից, որը փոխադարձ չեզոքացում էր երաշխավորում: Մակնամարայի թիմն այս սկզբունքը ձևակերպեց որպես պատերազմի նախաձեռնողին պատասխան «անընդունելի վնասի» հասցնում /unacceptable damage/.

Բարձր գնահատելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների նպատակաուղղված ջանքերը` հայկական կողմը, միաժամանակ, ունի բոլոր հիմքերը զգուշացնելու նախագահ Ալիևին այն մասին, որ Ղարաբաղում նոր պատերազմի վերսկսումը կստիպի հայկական կողմին, Մակնամարայի սկզբունքի համաձայն, Ադրբեջանին անընդունելի վնաս հասցնել: Եվ Արևելյան Անդրկովկասի մեր հարևանները պետք է զգոն կերպով գիտակցեն, որ լեգիտիմ կերպով ինքնորոշված Ղարաբաղի նկատմամբ իրենց իշխանությունների երկրորդ ռազմական ավանտյուրային ի պատասխան այդ անընդունելի վնասը անհապաղ կհասցվի` ամբողջ ուժով:

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն կարող է լինել եռասկզբունքի` «ուժի չկիրառման, ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության» արդյունավետ կիրառման հիմքը ղարաբաղյան խնդրի լուծման համար:

Քոթանջյան – Այս սկզբունքների կառուցողական համակցման հիմքը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ-երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ճանաչեն այն իրավաբանական փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է գալիս Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից` «ԽՍՀՄ կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի համաձայն: Այս իրավաբանական և քաղաքական փաստը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը:

Խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահ-երկրները պետք է որպես իրենց միջնորդական գործունեության հիմք ընդունեն այն փաստը, որ անօրինական է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառել տարածքային ամբողջականության սկզբունքը` վերջինիս կազմում դիտելով 1991 թ.-ին նրանից օրինական կերպով անջատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Այսպիսով, անհրաժեշտ է որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք ընդունել 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում օրենքին համապատասխանող հանրաքվեի հաջող անցկացման իրավաբանական փաստը, որին մասնակցելու հրավերը ադրբեջանական փոքրամասնությունը 1991 թ.-ն մերժել է Բաքվի իշխանությունների հրամանով: --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»