SELECTORNEWS
18:01
27/11/2014





 Partners:

  «ARKA»

  «Telecom-ARKA»

  MediaGid

  Նովոստի - Արմենիա

  ARKA Style

  ArmBanks
рельсы
Երկաթուղու նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորայի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
16:12 | 10/ 05/ 2012

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկաթուղու նոր կոմպյուտերիզացված գծաչափ վագոն-լաբորատորայի շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լոկոմոտիվային դեպոյում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Վագոնը ձեռք բերվեց երկաթուղու ներդրումային ծրագրի շրջանակներում, Հայաստան ներմուծվեց մի քանի օր առաջ և նախատեսված է երկաթուղային գծերի վիճակի ստուգման համար»- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոր տեխնիկան կներկայացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-


 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»