ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Մախաչկալայում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցության և զորակցության անկեղծ խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքը՝ բոլոր տուժածներին:--0-
