SELECTORNEWS
Загрузка...


15:53
21/05/2012

младенец
Մանեն և Նարեկը շարունակում են մնալ Հայաստանի ամենատարածված անունները
17:55 | 31/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Մանե և Նարեկ անունները շարունակում են առաջատար մնալ 2011 թվականի ընթացքում լույս աշխարհ եկած հայ երեխաների անունների թվում` Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն:

Աղջիկների ամենատարածված անունների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Մանե՝ այդ անունով նախորդ տարի իրենց նորածիններին է կոչել 839 ծնող, Միլենա (831), Մարի (777), Էլեն (765) և Նարե (679):

Տղաների անունների թվում բազմամյա առաջատարի ամուր դիրքերում է Նարեկ անունը՝ 2011 թվականին Հայաստանում այս անունով է կոչվել 1194 երեխա, այնուհետև հաջորդում են Դավիթը (1113), Գոռը (786), Հայկը (649) և Էրիկը (640):

Ամենատարածված կանանց անունների թվում հանդիպում են ինչպես հայկական Անի, Անահիտ, Գայանե, այնպես էլ ոչ հայկական ծագում ունեցող անուններ՝ Մերի, Եվա, Անգելինա, Մարիա, Մարիաննա, Վիկտորիա, Նատալի:

Ընդ որում, ազգային ավանդույթները, հավանաբար, ամենից շատ պահում են ծնողները տղայի ծնունդի դեպքում՝ նրանց հաճախ կոչում են հայկական անուններով՝ Հայկ, Տիգրան, Սամվել, Արմեն, Արամ, Աշոտ, Գևորգ, Վահե:

Ճշտված վիճակագրական տվյալների համաձայնէ 2011 թվականին Հայաստանում ծնվել է 20 287  աղջիկ և 23 160 տղա՝ 2010 թվականին ծնված 20 856 աղջիկների և 23 969 տղաների դիմաց: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»