SELECTORNEWS
Загрузка...

07:01
9/02/2012
Серж Саргсян
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
16:54 | 10/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության և այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը»,- ասվում է ուղերձում:

«Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ և եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»,- նշել է Հայստանի նախագահը:

Սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ կայանած «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում գործի է դրել 30-40 կիլոգրամ հզորություն ունեցող ռումբը: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ չհաշված մահապարտը: 137 մարդ վիրավորվել է, հիվանդանոցներում 121 մարդ է մնում:

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»