SELECTORNEWS
Загрузка...

06:04
9/02/2012
Հայաստանում ՌԴ դեսպանը Վարդենիս քաղաքի դպրոցին սարքավորման հավաքածու է փոխանցել ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման համար
13:19 | 10/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Վարդենիս քաղաքի N4 միջնակարգ հանրակրթական դպրոցին սարքավորման հավաքածու է փոխանցել ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման համար։

փոխանցումը տեղի է ունեցել GeoProMining ռուսական ընկերության կողմից Վարդենիսի Մշակույթի տան վերականգնման համար 108 մլն դրամ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։

Տվյալ ակցիան իրականացվել է GeoProMining ընկերության խմբի, ՌԴ դեսպանատան և Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության նախաձեռնությամբ։

«Թող այս դպրոցում սովորող տղաներն ու աղջիկները ռուսաց լեզու սովորեն։ Դեռ ոչ մեկին դա չի վնասել։  Թող նրանք հիանալի տիրապետեն հայոց լեզվին և լավ իմանան ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը»,- ասաց դեսպանը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»