SELECTORNEWS
Загрузка...

06:52
9/02/2012
пистолет
Կրակոց Երևանի համալսարաններից մեկում. ոստիկանություն
11:20 | 10/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին առավոտյան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում գազային ատրճանակից կրակոց է հնչել, տուժածներ չկան, հաղորոդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ինչպես գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը, համալսարանի միջանցքում մի խումբ ուսանողների միջև վեճ է ծագել, ինչի ժամանակ ուսանող Կարո Ա.-ն իրեն պատկանող «Ատմագա» տիպի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է երկու ուսանողների ուղղությամբ:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, միջադեպի մասնակիցներ Կարո Ա.-ն (ծնված 1992 թ.-ին) և Գևորգ Գ.-ն (ծնված 1993 թ.-ին) խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք:

Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության երրորդ մասնակցին՝ Տարոն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»