SELECTORNEWS
Загрузка...

01:34
9/02/2012
Հայկական խորհրդարանի նիստերի դահլիճի վերանորոգման համար պետբյուջեից 1,3 մլն դոլար է ծախսվել. խոսնակ
18:25 | 09/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգմանը 1,3 մլն դորալ է հատկացվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերանորոգված դահլիճը լիովին պատրաստ կլինի սեպտեմբերի 25-ին։

Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսին, ինչի կապակցությամբ խորհրդարանը նիստերը ժամանակավորապես անցկացրել է կառավարության նիստերի դահլիճում։

«Նիստերի դահլիճի վերանորոգումը մի փոքր ավելի երկար է տևել, քան ծրագրված էր, ինչպես դա լինում է վերանորոգման ժամանակ ընդհանրապես։ Բացի այդ, մենք որոշում ենք կայացրել վերանորոգել նաև ճեմասրահը, որպեսզի այն համապատասխանի դահլիճին»,- ասաց խոսնակը։

Աբրահամյանը նշեց, որ նոր նախագծի համաձայն՝ լրագրողների համար հատուկ օթյակ է հատկացվել, ևս մեկը կնախատեսվի հեռուստաօպերատորների համար։

«Ես ամեն օր հետևում եմ վերանորոգման աշխատանքներին և հավաստիացնում եմ, որ բոլոր աշխատանքներն իրենց հունով են ընթանում։ Վերանորոգումից հետո մեր նիստերի դահլիճը շատ գեղեցիկ կլինի»,- ավելացրեց խոսնակը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»